Մատչելիության հղումներ

logo-print
MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ֊-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաեւ համաձայնել է առաջիկա 5 տարիների ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում հայտնել է MTC-֊ի նախագահ Լեոնիդ Մելոմեդը:

Նրա վկայությամբ՝ գործարքի գումարը կազմել է 310 միլիոն եվրո, որից 50 միլիոնը վաճառողին կվճարվի 2008֊-2010 թվականներին:

MTC֊-ը նաեւ 140 միլիոն եվրո կտրամադրի պարտքերի մարման եւ ինվեստիցիոն նախագծերի ֆինանսավորման համար:

Մելոմեդը հայտնել է, որ MTC֊-ը մտադիր է զարգացնել «VivaCell»-֊ը: «Մենք հպարտ ենք Հայաստանում ձեռքբերածով»,֊ - ասել է նա:

Դիտորդները փաստում են, որ այսպիսով Հայաստանում գործող երկու բջջային օպերատորները անցան ռուսաստանյան ընկերությունների ձեռքը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG