Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Իգոր Լեւիտինին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Իգոր Լեւիտինը եւ միջկառավարական հանձնաժողովի մյուս համանախագահ` Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին են ներկայացրել հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ ծավալված տնտեսական համագործակցության առկա մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG