Մատչելիության հղումներ

2016-ի Օլիմպիադայի անցկացման համար Բաքուն կմրցի 6 քաղաքների հետ


2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար կմրցեն Չիկագոն, Դոհան, Մադրիդը, Պրահան, Ռիո դե Ժանեյրոն, Տոկիոն եւ Բաքուն:

Ինչպես այսօր Լոզանում հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, սահմանված ժամկետում` մինչեւ սեպտեմբերի 13-ը, այդ քաղաքներն են պաշտոնապես հայտեր ներկայացրել Օլիմպիադան անցկացնելու համար:

Եկող տարվա հունիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն կկրճատի հավակնորդ քաղաքների ցանկը, իսկ հաղթողը կորոշվի 2009 թվականի հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG