Մատչելիության հղումներ

«Արմավիա»֊-ն ԱՊՀ֊-ում առաջինը գնեց «Սուպերջեթ» ռուսաստանյան ինքնաթիռները


«Արմավիա» ընկերությունն այսօր առաջինը ԱՊՀ֊-ում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունից գնեց «Սուպերջեթ» տիպի երկու օդանավ: Եվս երկու օդանավ պատվիրվել է:

Գործարքը Երեւանում կնքվեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանի ներկայությամբ: Համաձայնագիրը ստորագրեցին «Արմավիա»֊-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը եւ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբոտինը:

Գործարքի ֆինանսավորումը՝ շուրջ 50 միլիոն դոլար, իրականացվելու է Ռուսաստանի Վնեշտորգբանկի կողմից տրամադրվող վարկի միջոցով:

Առաջին ինքնաթիռի առաքումը սպասվում է 2008 թվականի վերջին:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG