Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հստակ ասել է, որ հաջորդ նախագահի պաշտոնում պատկերացնում է Սերժ Սարգսյանին: Այդ մասին այսօր հայտարարեց նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանում չկա այլ քաղաքական գործիչ, որն այդքան փորձառու է եւ ի զորու է իրականացնել այդ լիազորությունները: Սա նախագահի տեսակետն է: Կա այդպիսի թեկնածու՝ դա Սերժ Սարգսյանն է»,֊ - ասաց խոսնակը:

Այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի նախագահը Դաշնակցության թեկնածուի նկատմամբ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. - «Եկեք սպասենք: Երբ Դաշնակցությունը կկայացնի իր որոշումը, նախագահի վերաբերմունքի մասին անպայման կխոսենք»:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հասին, Վիկտոր Սողոմոնյանը չի բացառել, որ նրանք կարող են հանդիպել հոկտեմբերի սկզբին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ֊ի գագաթնաժողովում: Նրա վկայությամբ՝ շատ բան կախված կլինի ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցից:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG