Մատչելիության հղումներ

Երեկ Մեքսիկայում մեկնարկած շախմատի աշխարհի առաջնության առաջին տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ սկսված պարտիան ավարտվել է 25-րդ քայլում:

Համաձայն առաջնության պաշտոնական կայքէջի, ոչ-ոքի են ավարտվել առաջին տուրի բոլոր հանդիպումները` Վլադիմիր Կրամնիկ - Պյոտր Սվիդլեր (երկուսն էլ` Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Պետեր Լեկո (Հունգարիա):

Այսօր Արոնյանը խաղալու է Վիշվանաթան Անանդի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը երեկ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ շախմատային թագի ճակատագիրը կորոշվի վերջին խաղերում:

Մասնագետների կարծիքով՝ աշխարհի չեմպիոնի կոչման ամենահավանական թեկնածուներն են Վլադիմիր Կրամնիկը, Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG