Մատչելիության հղումներ

Մեկնարկեց հայոց լեզվի եւ գրականության օլիմպիադան


Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տրվեց օլիմպիադայի պաշտոնական մեկնարկը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին. մասնակցել էին 29 աշակերտներ 4 երկրներից: Երկրորդ օլիմպիադային, որը կայացել է 2005 թվականին կրկին Ծաղկաձորում` մասնակցել էին արդեն 115 աշակերտ 8 երկրներից: Այս տարի մասնակիցների թիվն ավելացել է եւս 10-ով:

Բացի հիմնական հայոց լեզվի ու գրականության եւ հայագիտական գիտելիքների մրցույթներից, նախատեսված են նաեւ նախասիրական «Պատանի ճարտասանի», «Պատանի ստեղծագործողի» եւ «Հայրենասիրական երգի» մրցույթներ:

Այսօր բացման արարողությանը ներկա էին Վրաստանի, Ուկրաինիայի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունները:

Օլիմպիադայի մասնակիցների համար նախատեսված է կազմակերպվել նաեւ այցելություններ Հայաստանի պատմամշակութային եւ կրթական հաստատություններ, արշավներ, մարզական խաղեր եւ այլն: Երեխաները կլսեն դասախոսություններ, կսովորեն հայրենասիրական երգեր եւ հայկական ժողովրդական խաղեր:

Օլիմպիադայի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG