Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու տասնամյակում Եվրամիության երկրները պետք է իրենց դռները բացեն եւս 20 միլիոն ներգաղթողների առջեւ՝ նման հորդորով է վաղը դիմելու Լիսաբոնում Եվրամիության անդամ երկրների արդարադատության նախարարներին Եվրահանձնաժողովի հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին:

«Ֆայնենշլ թայմս» թերթի վկայությամբ՝ Ֆրատինին կոչ է անելու արգելքներ հարուցելու փոխարեն ապահով ճանապարհ բացել նրանց համար, ովքեր, կյանքը վտանգի ենթարկելով, ձգտում են գալ Եվրոպա՝ աշխատելու:

Հաջորդ ամիս Ֆրատինին առաջարկելու է ամերիկյան «գրին քարտ»-֊ի օրինակով Եվրամիությունում հիմնել «բլյու քարտ», այսինքն «կապույտ քարտ»: Արհեստավարժ աշխատողները կարող են հայցել երկու տարվա բնակության իրավունք, որը կարող է երկարաձգվել: Եվրամիության անդամ ցանկացած թվով երկրներում 5 տարի անընդմեջ ապրելուց հետո նրանց կտրվի մշտապես ապրելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG