Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հայաստանի համաձայնությունը կարող է լուրջ ճեղքում դառնալ»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին Հայաստանի համաձայնությունը կարող է լուրջ ճեղքում դառնալ բանակցային գործընթացում: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը, նշելով, թե հայկական կողմը չէր համաձայնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին, հավելել է. - «Սակայն եթե Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ իրենք համաձայն են քննարկվող փաստաթղթին, դա նշանակում է, որ հայերը փոխել են իրենց դիրքորոշումը»:

Սեպտեմբերի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել էր. - «Փաստաթուղթը հուսադրող փաստաթուղթ է: Եթե ադրբեջանական կողմը մի քիչ համարձակություն ցուցաբերի եւ քաղաքական կամք, ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի հիման վրա մենք կկարողանանք լուրջ առաջընթաց արձանագրել գործընթացում»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանելու այս շաբաթվա վերջին: Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է նրանց այցը Լեռնային Ղարաբաղ, հաջորդ օրը` Երեւան, եւ սեպտեմբերի 18-ին` Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG