Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընդունել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովի կառավարության հրաժարականը:

Կրեմլը այդ մասին հայտարարել է Ֆրադկովի հրաժարական ներկայացնելու մասին լրատվական գործակալությունների հաղորդագրություններից րոպեներ անց:

Ֆրադկովը հայտարարել է, թե կառավարությունը լուծարելու խնդրանքով դիմելու իր որոշումը հիմնված է «երկրում մոտեցող քաղաքական կարեւորագույն իրադարձությունների եւ նախագահին վճիռներ, այդ թվում` կադրային, կայացնելու ազատություն ընձեռելու ցանկության վրա»:

Այս տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում նախատեսված են խորհրդարանական, իսկ 2008 թվականի մարտի 2-ին` նախագահական ընտրություններ:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ֆրադկովին, ով վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2004 թվականի մարտին, եւ հայտարարել, որ նրա հրաժարականը անհրաժեշտ էր ընտրություններից առաջ երկրի կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների համար:

Այս փոփոխություններից առաջ արդեն կարծիք կար, որ Պուտինը կարող է իր որեւէ մերձավոր զինակցի վարչապետ նշանակել, ով հետագայում կփոխարինի իրեն երկրի նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG