Մատչելիության հղումներ

logo-print

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

Նրա գլխավորած Լիբերալ-֊դեմոկրատական կուսակցությունը հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում կորցրել է խորհրդարանի վերին պալատի վերահսկողությունը, իսկ նրա կառավարությունը հայտնի է մի շարք ֆինանսական սկանդալներով՝ նախարարների մասնակցությամբ:

Աբեն նաեւ փորձում էր ավելացնել ճապոնացի խաղաղապահների թիվն Աֆղանստանում, ինչը հանդիպում էր խորհրդարանի դիմադրությանը:

Սեպտեմբերի 19֊-ին Լիբերալ֊-դեմոկրատական կուսակցությունը կընտրի նոր ղեկավար, որն էլ կդառնա երկրի վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG