Մատչելիության հղումներ

Բոստոնի տեսարժան վայրերից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկառուցվի


Բոստոնի քաղաքապետարանը համաձայնել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկում` «Ռոս Ֆիթցջերալդ Քենեդի Գրինվեյ» կանաչ գոտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել` չնայած այգու որոշ պաշտոնյաների ընդդիմությանը:

Հուշարձանը կտեղադրվի «Կանաչապատ ուղու» թիվ 13 հատվածում: Այն ունենալու է Հայաստանի նախկին 12 գավառները խորհրդանշող 12 կողմ, շատրվան ու ջրավազան, ինչպես նաեւ 20 մետր տրամագծով քարե եւ խոտածածկ ոլորաձեւ ճանապարհ:

Առայժմ հստակեցված չէ, թե ի՞նչ է գրվելու հուշարձանի ցուցանակի վրա, եւ ինչպե՞ս է այն արտահայտելու «ցեղասպանություն» տերմինը:

Քաղաքի պաշտոնյաները Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի համար նախկինում առաջարկել էին այլ վայրեր, սակայն ծրագրի նախաձեռնող` «Հայոց ժառանգություն» հիմնադրամը պնդել էր, որ որեւէ այլ վայրով հետաքրքրված չէ:

Քաղաքապետարանում դրական վերաբերմունքի ապահովմանը մեծապես նպաստել է վերջերս հենց Բոստոնից եւ մոտակա Ուոթերթաուն քաղաքից սկիզբ առած այն շարժումը, որի արդյունքում «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես ասել է «Հայոց ժառանգություն» հիմնադրամի նախագահ Ջեյմս Գալուստյանը, այժմ աշխատանքները կենտրոնացվում են քաղաքի բնակչության դրական վերաբերմունքը ապահովելու վրա:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG