Մատչելիության հղումներ

«Բեղմնավորման օր»` Ուլյանովսկում


Ուլյանովսկի մարզի իշխանությունները սեպտեմբերի 12-ը հռչակել են «Ընտանեկան հաղորդության օր», որը շարքային մարդիկ արդեն անվանել են «Բեղմնավորման օր»: Մարզում ապրող զույգերը այսօր կարող են ուշացումով գնալ աշխատանքի կամ ընդհանրապես ազատ օր վերցնել:

Ազատ օրը տրվել է մարզի հետզհետե վատթարացող ժողովրդագրական վիճակը շտկելու համար: Նախաձեռնության հեղինակը անձամբ նահանգապետ Սերգեյ Մորոզովն է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, թե ժամանակին մարզի բնակիչների թիվը 1,5 միլիոն էր, իսկ հիմա նվազել եւ հասել է 1 միլիոն 300 հազարի: Բնակչության տարեկան նվազումը 12 հազար է: Վտանգավոր միտումները կանխելու համար նահանգապետը մարզի զույգերին հորդորել է սեպտեմբերի 12-ին ազատ օր վերցնել:

Ճիշտ ինը ամիս անց՝ հուլիսի 12-ին Ռուսաստանում պետական տոն է՝ Ազգային միասնության օրը: Կանայք, ովքեր կծննդաբերեն հուլիսի 12-ին՝ մարզի իշխանություններից կստանան զանազան նվերներ՝ մեքենաներ, սառնարաններ, կանխիկ փող՝ 250 հազար ռուբլի:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, ծնելիությունը կաճի, եթե Ռուսաստանի Դաշնությունում իրականացվեն շատ ավելի հեռահար լուրջ սոցիալական եւ առողջապահական ծրագրեր:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներում Ուլյանովսկի մարզում բնակվող կանանցից շատերը ասել են, թե «այդպիսի օր սահմանելն ինքնին վիրավորական է եւ անհեթեթ, զույգերը ցանկանում են երեխա ունենալ, երբ համոզված են, որ ժառանգը կունենա ապահով ապագա»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG