Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանում շարունակվեց «Ռոյալ Արմենիա»-ի գործի քննությունը


Վերաքննիչ դատարանը այսօր մոտ 5 ժամ քննարկումներից հետո որոշեց մինչեւ սեպտեմբերի 19-ը հետաձգել «Ռոյալ Արմենիա» ընկերության նկատմամբ առաջին ատյանի դատարանի`անցած ամռանը կայացրած վճիռը վիճարկող միջնորդության քննությունը` միաժամանական որոշելով կալանել ընկերության սեփանակատեր Գագիկ Հակոբյանին, ով գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել:

Քանի որ Հակոբյանը այժմ Հայաստանում չէ` բուժվում է Իսպանիայում, դատավորը հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել եւ կալանել նրան:

Հակոբյանը եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանը ձերբակալվել էին 2005 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակայնորեն Հայաստանի մաքսային ծառայությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հակոբյանը, ով այժմ բուժվում է Իսպանիայում, ասաց. - «Ես անպայման վերադառնալու եմ... Հարցը բավականին լուրջ է` կատարել վիրահատություն սրտի, թե ոչ: Սա է միակ պատճառը, որ մինչ այժմ ես չեմ վերադարձել Հայաստան»:

«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որ որոշել են ինձ կալանել, ես ցավում եմ... Անկախ նրանից, թե նրանք ինչ որոշում են կայացրել, դա ոչ մի կերպ անդրադառնալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցարզրույցում ասաց նա` հավելելով. - «Չկա ոչ մի փաստաթուղթ, որ կհիմնավորի մեր մեղքը»:

«Մեր հաղթանակը միեւնույն ժամանակ կբերի նրան, որ մնացած գործարարները կտեսնեն, որ կարելի է պայքարել եւ կպայքարեն նրանց դեմ... Շատ-շատերն են ցանկանում, բայց ուղղակի բոլորն էլ վախենում են», - եզրափակեց Հակոբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG