Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հերքում է իր բիզնեսը վաճառելու մասին տեղեկությունները


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայաստանյան խոշոր գործարարներից Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի օրը կտրականապես հերքեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե ինքը վաճառում է իր բիզնեսը Հայաստանում` դրանք որակելով «հերյուրանք»:

«Ով այդպիսի բան կասի` դուք ասեք, որ Ծառուկյանը պատրաստ է քո եղած-չեղածը կրկնակի գնով գնելու», - լրագրողներին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը` հավելելով. - «Թող ինքը գնա ստեղից»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը այսօր նաեւ հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին չի մասնակցելու. - «Պաշտոնը ոչ միայն աթոռն է, այլ հիմնականում պաշտոնը նա է, որ մարդ իր կատարած աշխատանքում կարողանա ստանալ ժողովրդի սերն ու հավատքը, եւ օրհնանքի խոսքը ստանա»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի` որպես երկրի նախագահի թեկնածու առաջադրմանը, Ծառուկյանը պատասխանեց. - «Եթե Ծառուկյանը իր կուսակցությունով հուշագիր է ստորագրել, պարտավորություն է վերցրել, ուրեմն լիարժեք իր աշխատանքը, իր պարտավորությունը կատարելու է»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG