Մատչելիության հղումներ

logo-print

Նիգերիայում զինյալները առեւանգված քաղաքական գործիչներից փոխհատուցում են պահանջում ընտրությունները կեղծելու դիմաց


Նիգերիայում զինյալների խումբը առեւանգել է իշխող կուսակցության 9 անդամների եւ փոխհատուցում է պահանջում ապրիլին կայացած ընտրությունները կեղծելու համար:

Առեւանգողների խոսնակը «Ռոյթերզ»-֊ին ասել է, որ նրանք 4 միլիոն դոլար են պահանջում քաղաքական գործիչներից, որպեսզի կարողանան վճարել այն մարդկանց, ովքեր, կեղծելով ընտրությունները, ջախջախիչ հաղթանակ են ապահովել իշխող Ժողովրդադեմոկրատական կուսակցության համար:

«Ընտրությունների ժամանակ մենք քաղաքական համաձայնության ենք եկել: Մենք կատարել ենք գործարքը մեր մասով, սակայն նրանք հրաժարվում են կատարել համաձայնագրի իրենց մասը»,֊ - ասել է խոսնակը:

Խորհրդարանական ընտրությունները Նիգերիայում ուղեկցվել են այնպիսի խախտումներով, որ Եվրամիության դիտորդները դրանք անվանել են «միջազգային չափանիշներից շատ հեռու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG