Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի թոշակառուն 314 միլիոն է շահել


ԱՄՆ-ի 0հայո նահանգի Ռիվերսայդ ավանի 65-ամյա բնակիչ, ավտոգործարանի նախկին բանվոր, այժմ թոշակառու Դեյվիդ Քոթերելը վիճակախաղով շահել է 314 միլիոն դոլար: Նա երկու շաբաթ առաջ է շահել «ջեքփոթը» եւ միայն երկուշաբթի օրն է վիճակախաղի գրասենյակ ներկայացրել շահած տոմսը:

«Գիտեմ, հիմա ամեն ինչ կյանքումս փոխվում է», - ասել է թոշակառուն:

Քոթերելի 46-ամյա դուստրը՝ 0հայո նահանգի Դեյթոն քաղաքում փոստատար աշխատող Լին Հայլսն արդեն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Թոշակառուի 42-ամյա եղբայրը՝ Դեյվիդ Քոթերել-կրտսերը, որն աշխատում էր ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող գործարանում, նույնպես թողել է աշխատանքը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ ոչ Քոթերելի դուստրը եւ ոչ էլ եղբայրը երեխաներ չունեն: Թոշակառուի կինը՝ Դորոթին երեք տարի առաջ մահացել է:

«Հոսիեր Լոթերի» վիճակախաղի գործադիր տնօրեն Քեթրին Դենսբորնը հաղորդել է, որ Քոթերելի ընտանիքը համաձայնել է կանխիկ ստանալ շահումի գրեթե կեսը՝ 145 միլիոն 900 հազար դոլար եւ հրաժարվել մնացած մասից:

ԱՄՆ-ում խոշոր շահումը ամբողջությամբ չի տրվում. մի մասը հաղթողը կարող է ստանալ կանխիկ փողով, մյուսը՝ տարիների ընթացքում վճարվող մասնաբաժիններով: Սակայն գործում է նաեւ համաձայնության կարգը, երբ շահողը ստանում է գումարի մի մասը եւ պարտավորվում է հետագայում այլեւս գումար չպահանջել:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Դեյվիդ Քոթերելը վիճակախաղի տոմսը գնել եւ լրացրել էր «Սպիդվեյ» լցակայան-խանութում: Դրանից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեկ ուրիշ «Սպիդվեյ»-ում 1998 թվականի հուլիսին 13 բանվորներ միասին գնել եւ լրացրել էին վիճակախաղի տոմս, որով շահել էին 297 միլիոն 700 հազար դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG