Մատչելիության հղումներ

Մահացել է Ադրբեջանի կոմկուսի առաջնորդը


Երեկ 68 տարեկանում մահացել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռամիզ Ահմեդովը:

Մասնագիտությամբ լրագրող Ահմեդովը Ադրբեջանի կոմկուսը գլխավորում էր 1993 թվականից:

Խորհրդային շրջանում տարբեր տարիների պաշտոնավարել է որպես Գյանջայի եւ Կուտկաշենի շրջկոմների առաջին քարտուղար, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մամուլի, հեռուստատեսության եւ ռադիոյի սեկտորի վարիչ, կենտկոմի բաժնի վարիչ, «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր:

1990-ականներին Ահմեդովը գլխավորել է Ադրբեջանի կոմկուսի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովը, եղել է Եվլախի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը, 2000-ին ընտրվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG