Մատչելիության հղումներ

logo-print

Անկարայում ահաբեկչություն է կանխվել


Անկարայի ոստիկանությունն այսօր հայտնաբերել եւ վնասազերծել է պայթուցիկով բեռնված մի մեքենա:

«Հնարավոր աղետ է կանխվել»,֊ - ասել է Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը:

Նրա վկայությամբ՝ պայթուցիկով բեռնված միկրոավտոբուսը հայտնաբերվել է ավտոտնակում` հատուկ վարժեցված շների օգնությամբ:

Ոստիկանությունը տարհանել է մոտակա շենքերի բնակիչներին եւ շրջապատել տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG