Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Համոզված եմ, որ Ասատուրյանը կվերադառնա»


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ հայ զինծառայող Համբարձում Ասատուրյանը, որն անցած ամիս լքել է զորամասը եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից, անպայման կվերադառնա:

«Կարմիր խաչը աշխատում է այդ հարցի շուրջ: Երբ տեղեկություններ կունենանք, այն ժամանակ էլ կխոսենք»,֊ - ասել է պաշտպանության նախարարը:

23֊-ամյա Համբարձում Ասատուրյանը Արմավիրի մարզից զորակոչվել էր այս տարվա մայիսին: Օգոստոսի սկզբին նա ինքնակամ լքել է զորամասը, հատել սահմանը եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

Ադրբեջանական մամուլի վկայությամբ՝ իր արարքը Ասատուրյանը արդարացրել է հայկական բանակում առկա կամայականություններով, հայտարարելով, թե սպաները ծեծում ու խոշտանգում են զինվորներին:

«Հայ զինծառայողը նման բան կարող էր անել ադրբեջանական կողմի աշխատանքի հետեւանքուվ: Համոզված եմ, որ նա կվերադառնա»,֊ - ասել է Միքայել Հարությունյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG