Մատչելիության հղումներ

logo-print

Գողության փորձը վատ է ավարտվել կոլումբիացու համար


Կոլումբիայի Բուկարամանգա ավանում երիտասարդ գողը տհաճ պատմության մեջ է ընկել, երբ կողոպուտի փորձ է կատարել կարատեի մարզական կենտրոնում:

DPA գործակալության փոխանցմամբ, երբ ատրճանակով զինած 21-ամյա Կարլոս Էստուպինանը բացել է դուռն ու ներս մտել, նրան դիմավորել են կարատեիստի սպիտակ մարզահագուստով եւ սեւ գոտիներով տասնյակ մարզված տղամարդիկ:

Մարզիկներն առանց վարանելու զինաթափել են երիտասարդ գողին եւ, DPA-ի վկայությամբ, «մի քիչ մշակել նրան, ինչից հետո գողը հայտնվել է մոտակա հիվանդանոցում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG