Մատչելիության հղումներ

Բույուքանըթը այցելել է Գյուլին


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ 3աշար Բույուքանըթը այսօր այցելել է երկրի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլին` որպես «հաշտության դրսեւորում»:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական մամուլում եւ քաղաքական շրջանակներում գեներալին քննադատել են Գյուլի պաշտոնամուտի արարողությունը հրապարակավ բոյկոտելու համար:

Բույուքանըթը այցելել է նախագահական պալատ եւ շնորհավորել Գյուլին:

Դա նրանց առաջին հանդիպումն էր խորհրդարանում օգոստոսի 28-ին նախկին արտգործնախարար Աբդուլա Գյուլի հաղթանակով ավարտված նախագահական ընտրություններից հետո:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG