Մատչելիության հղումներ

Ամփոփվեց «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» երիտասարդական միջազգային փառատոնը


«Հայ երիտասարդները սեպտեմբերի 1-3-ը մասնակցել են Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում կազմակերպված «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» երիտասարդական միջազգային համաժողովին:

Սեպտեմբերի 2-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքը: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Համաժողովին մասնակցում էին շուրջ 100 երկրներից ժամանած մոտ 1000 պատվիրակներ: Հայկական պատվիրակությունը բաղկացած էր տարբեր մասնագիտությունների տեր 12 երիտասարդներից: Մասնակիցների թվում էր նաեւ երգչուհի Սիրուշոն:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ մասնակիցներին ընտրել է մշակույթի նախարարությունը, սկզբում ընտրել են 30 երիտասարդի, որոնցից էլ մեկնել են հավանության արժանացած 12-ը:

Մասնակիցները նշեցին, որ Եգիպտոսի Արաբական հանրապետության առաջին տիկին Սյուզան Մուբարաքը միայն Հայաստանի պատվիրակությանն է անձամբ ընդունել:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG