Մատչելիության հղումներ

Էլթոն Ջոնը համերգ կտա Բաքվում


Բրիտանացի ռոք աստղ Էլթոն Ջոնը սեպտեմբերի 23-ին Բաքվում համերգ է տալու:

Ինչպես տեղեկացնում է day.az ինտերնետային պարբերականը, համերգը տեղի կունենա Թոֆիկ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում:

Ըստ պարբերականի չճշտված տեղեկությունների, Էլթոն Ջոնի համերգը կազմակերպվում է բարեգործական ակցիայի շրջանակներում, որը պատրաստվում է անցկացնել Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը:

Նույն աղբյուրները որպես համերգի հնարավոր ֆինանսավորող նշում են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG