Մատչելիության հղումներ

Յան Լեսեր. «Ցեղասպանության բանաձեւը կվնասի ԱՄՆ-֊ի եւ Թուրքիայի հարաբերություններին»


Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ամերիկյան Կոնգրեսում կվնասի ԱՄՆ-֊ի եւ Թուրքիայի հարաբերությունները: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-֊ի Գերման Մարշալի հիմնադրամի ավագ մասնագետ Յան Լեսերը:

«Թեեւ բանաձեւը խորհրդանշական բնույթի է, Թուրքիայի հասարակական կարծիքը շատ կոշտ կարձագանքի դրան: Բայց երկու կողմերն էլ պետք փորձեն հնարավորինս մեղմացնել իրենց արձագանքը»,֊ - ասել է դոկտոր Լեսերը, որը համահեղինակն է երեկ հրապարակված «Անդրատլանտյան միտումներ-֊2007» սոցիոլոգիական հետազոտության:

«Թրքիշ դեյլի նյուս» թերթում Լեսերը փաստում է, որ թուրքերը վատ են վերաբերում ԱՄՆ֊-ին:

«Մենք հարցնում էինք թուրքերին՝ արդյոք նրանք լավատե՞ս են, որ ԱՄՆ֊ում նախագահական ընտրություններից հետո երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն: Եվ պատասխանն էր՝ «ոչ»:

Մարշալի հիմնադրամի հարցումը ցույց է տվել նաեւ, որ «թեեւ եվրոպացիների մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն, նրանց մեծ մասը գտնում է, որ Թուրքիայի անդամակցությունը անխուսափելի է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG