Մատչելիության հղումներ

Ավստրալացիները ամենաշատն են խմում, հույները ամենաշատն են ծխում, իսկ ամենալավն են ապրում նորվեգացիները


Կյանքի ամենից լավ որակը Նորվեգիայում է, ավստրալացիները ամենից շատն են օգտագործում ոգելից խմիչքներ, հույները ամենամոլի ծխողներն են, իսկ Էկվադորը ռեկորդակիր է հանցագործության մակարդակով: Նման տվյալներ է պարունակում «Էկոնոմիստ» բրիտանական հեղինակավոր պարբերականի վերջին զեկույցը:

Թեեւ ԱՄՆ֊-ը եւ Ճապոնիան ունեն աշխարհի ամենահզոր տնտեսությունները, կյանքի որակի տեսակետից նրանք զբաղեցնում են համապատասխանաբար ութերորդ եւ յոթերորդ տեղերը:

Ապրելու համար ամենավատ վայրը Նիգեր աֆրիկյան պետությունն է:

Բանտարկյալների թվով առաջինն է ԱՄՆ֊-ը. այդ երկրի կալանավայրերում է գտնվում 2,2 միլիոն մարդ:

Թերթ կարդացողների թվով առաջնությունը պատկանում է Ճապոնիային՝ հազար բնակչից 546-֊ը այնտեղ թերթ է կարդում:

Ամենաէժան համբուրգերը կարող եք ճաշակել Չինաստանում, որտեղ այն արժե 1,41 դոլար, մինչդեռ ամենաթանկ համբուրգերը Իսլանդիայում է՝ մոտ 7,5 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG