Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ադրբեջանի նախագահը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան ընդունել է Բաքվում անցկացվող ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին, որոնց թվում է նաեւ Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակից, Ալիեւը համոզմունք է հայտնել, որ Բաքվում անցկացվող նիստը հաջողությամբ կպսակվի:

Ադրբեջանի ղեկավարը, հայտարարելով, թե ԱՊՀ-ի երկրների հետ Ադրբեջանի կապերը բարձր մակարդակի վրա են, կարեւորել է այդ երկրների համագործակցությունը նոր վտանգների դեմ պայքարում, որոնց թվում նա նշել է «ահաբեկչությունը, անջատողականությունը եւ քրեական արարքները»:

«Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, առաջին հայացքից ամենապաշտպանված երկրներում ոչ ոք չի կարող իրեն լիակատար անվտանգության մեջ զգալ: Այդ իսկ պատճառով` ահաբեկչության դեմ պայքարը պետք է մղվի ոչ թե ընտրողաբար, այլ պետք է կրի գլոբալ բնույթ», - ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG