Մատչելիության հղումներ

Այսօր ազատ է արձակվել Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Այս տարվա մայիսի 7-ին ձերբակալված Արզումանյանի նկատմամբ խափանման միջոցը Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ փոխվելու մասին որոշումը կայացրել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախաքննության մարմինը:

«Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը. - «Հիմնավորումն այն է, որ տվյալ պահին Արզումանյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը չկա: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ հիմնավորմամբ են իրեն ազատ արձակել, Արզումանյանը պատասխանեց. - «Ես ոչինչ չգիտեմ: Ինձ արթնացրել են ու ասել են գնա տուն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG