Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ընտրվել է ՀՀԿ-ի փոխնախագահ


Անցած գումարման Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ-ի խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության փոխնախագահ` ընդհանուր հարցերի գծով:

«Ազատություն» ռադիոկայանին այդ մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նիստում, ըստ Շարմազանովի, որոշվել է նաեւ, որ կուսակցության հերթական համագումարը, որը կորոշի նախագահի թեկնածուին, կհրավիրվի նոյեմբերի 10-ին:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնակատարը եւ նախագահի ամենահավանական թեկնածուն ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG