Մատչելիության հղումներ

Կալանվել է Բաքվի օդանավակայանի անվտանգության ծառայության պետը


Կալանվել է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Էմիլ Սուլեյմանովը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները իրավապահ մարմիններում, Սուլեյմանովը մեղադրվում է մարդկանց առեւտրով զբաղվող անձանց համար պայմաններ ստեղծելու մեջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, մարդկանց առեւտրով զբաղվողներին օդանավակայանի անվտանգության ծառայության պետի օժանդակությամբ հաջողվել է անարգել երկրից դուրս բերել իրենց զոհերին:

Հաղորդվում է նաեւ մի շարք այլ անձանց կալանման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG