Մատչելիության հղումներ

Այսօր Իտալիայի Մոդենա քաղաքի իր տանը վախճանվել է աշխարհահռչակ օպերային երգիչ Լուչիանո Պավարոտին:

Ավելի քան մեկ տարի երգիչը տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Ինչպես տեղեկացնում է DPA գործակալությունը, անցած գիշեր Պավարոտիի առողջական վիճակը վատթարացել էր, եւ նա մի քանի անգամ գիտակցությունը կորցրել էր:

Օգոստոսին երգիչը մոտ երկու շաբաթ հիվանդանոց էր պառկել, ապա ամսվա վերջին դուրս գրվել:

Անցյալ տարի Պավարոտին Նյու Յորքում ենթաստամոքսային գեղձի վիրահատության էր ենթարկվել, ինչից հետո ապրում էր Մոդենայում` ընտանիքի անդամներով եւ մերձավորներով շրջապատված:

Հոկտեմբերի 12-ին աշխարհահռչակ տենորը կդառնար 72-տարեկան:

1988 թվականին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Պավարոտին բարեգործական համերգներ է տվել` աղետից տուժածներին օժանդակելու համար միջոցներ հանգանակելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG