Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 22-ից Իրանը սկսելու է գազ մատակարարել Հայաստանին: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Իրանի ազգային «ԳազԷքսպորտ» ընկերության մենեջմենթի գծով տնօրեն Նասթրոլա Սեիֆին:

MehrNews գործակալությանը նա ասել է, թե «համաձայն Հայաստանի հետ վարած վերջին բանակցությունների` Հայաստանը պատրաստ է գազ ներկրել»:

Հայաստանի եւ Իրանի նախագահները այս տարի հանդիսավորությամբ բացել են գազատարի առաջին հատվածը:

Գազամատակարարման առաջին փուլով նախատեսվում է Իրանից տարեկան 400 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան: Երբ ամբողջությամբ պատրաստ լինի 141-կիլոմետրանոց խողովակաշարը, գազամատակարարման ծավալները կհասնեն մինչեւ 3,2 միլիարդ խորանարդ մետրի:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG