Մատչելիության հղումներ

Բուշը ժամանեց Ավստրալիա


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ժամանեց Ավստրալիա, որտեղ մասնակցելու է Ասիա-֊խաղաղօվկեանոսյան գագաթնաժողովին եւ մի շարք հանդիպումներ է ունենալու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ճանապարհին Բուշը անսպասելի կանգառ է կատարել Իրաքում:

Վաղը ԱՄՆ-֊ի նախագահը հանդիպելու է Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդին, որը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է Իրաքում: Միաժամանակ նախատեսված է Բուշի հանդիպումը ընդդիմության առաջնորդ Քեվին Ռուդի հետ, որը հայտարարել է, թե հաջորդ տարի վարչապետ ընտրվելու դեպքում դուրս է բերելու Ավստրալիայի զորքերն Իրաքից:

Ուրբաթ օրը Բուշը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը Ավստրալիա ժամանող ռուսաստանցի առաջին ղեկավարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG