Մատչելիության հղումներ

Քաղաքապետն արգելել է ասել «չգիտեմ»


Սիբիրի Մեգիոն քաղաքի քաղաքապետը կազմել է այն բառերի եւ արտահայտությունների ցանկը, որոնք քաղաքապետարանի աշխատակիցներին արգելվում է արտասանել իր ներկայությամբ:

Արգելված արտահայտությունների թվում են՝ «ես չգիտեմ», «փող չկա», «ես դրանով չեմ զբաղվում», «աշխատանքային օրն ավարտվել է» եւ այլն:

Ըստ «Վեդոմոստի» թերթի՝ ավելի քան 50 հազար բնակիչ ունեցող քաղաքի ղեկավարը պատճառաբանում է, թե այլեւս չի ցանկանում լսել, որ այսինչ հիմնախնդիրը անլուծելի է:

Նա զգուշացրել է, որ արգելված բառերի եւ արտահայտությունների օգտագործումը «կմոտեցնեն աշխատակցին հրաժեշտ տալու պահը»:

Մասնագետները, սակայն, գտնում են, որ նման «բառարաններ» կազմելու համար ղեկավարին կարելի է վարչական պատասխանատվության ենթարկել: Նրանց կարծիքով՝ մարդուն չի կարելի աշխատանքից հեռացնել միայն այն պատճառով, որ նա փաստել է, որ աշխատանքային օրն ավարտված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG