Մատչելիության հղումներ

Իրանի նախկին նախագահը կգլխավորի Փորձագետների խորհուրդը


«Ֆրանսպրես» եւ «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունների փոխանցմամբ, բարեփոխականի համբավ ունեցող քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ընտրվել է իրանական քաղաքական-կրոնական համակարգում բացառիկ լծակներ ունեցող Փորձագետների խորհրդի նախագահ:

Այդ ատյանն ունի Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդին ընտրելու, նրա աշխատանքը վերաhսկելու եւ հարկ եղած դեպքում պաշտոնանկ անելու լիազորություն:

Ընտրություններում Ռաֆսանջանիի հիմնական մրցակիցը մեկ այլ ազդեցիկ կառույցի՝ Պահապանների խորհրդի նախագահ, պահպանողականների թեւին դասվող այաթոլա Ահմադ Ջաննաթին էր:

Փորձագետների խորհրդի նախագահի պաշտոնը այս տարվա հուլիսից թափուր էր մնացել այաթոլա Ալի Մեշքինիի մահվանից հետո:

Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 90-ականներին:

2005 թվականի նախագահական ընտրություններում նա պարտվել է Մահմուդ Ահմադինեջադին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG