Մատչելիության հղումներ

Ալբերտ Ղազարյանի սպանության հետ կապված վարկածները վերաբերում են նրա դատախազական գործունեությանը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության հետ կապված վարկածները վերաբերում են նրա դատախազական գործունեությանը:

«Կենցաղային հողի վրա սպանության վարկած առաջ քաշելու համար որեւէ հիմք չկա»,֊ - ասաց Աղվան Հովսեփյանը:

Նա հայտնեց նաեւ, որ դատախազի սպանության գործով ձերբակալվածներ չկան:

«Հույս ունեմ, որ գործը շուտով կբացահայտվի»,֊ - եզրափակեց Հայաստանի գլխավոր դատախազը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG