Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Ամիրյան. «Պատրաստվում եմ իրականացնել մի շարք նորամուծություններ հարնային ռադիոյում»


Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն այսօր հրավիրված ասուլիսում կրկին հերքեց տարածված լուրերն ու մամուլի հրապարակումները իր պաշտոնանկության մասին:

«Կարծում եմ, դրանք ընդամենը ամառային անդորրը գեղեցիկ դարձնելու հետ կապված փորձեր էին, ինչը ինձ շատ դուր եկավ», - ասաց Ամիրյանը:

Ներկայացնելով 2007-2008 թվականներին հանրային ռադիոյի ծրագրերում նախատեսվող փոփոխությունները` Արմեն Ամիրյանը փորձում էր հաստատել, որ ինքը դեռ անելիք ունի եւ չի պատրաստվում հեռանալ:

Փոփոխությունները հանրային ռադիոյի եթերում, ըստ Արմեն Ամիրյանի, բավականին շատ են, սակայն «էականորեն դրանք չեն զգացվելու եթերում առաջիկա ամիսների ընթացքում»:

Սակայն շատ շուտով` մի քանի ամսից, հաղորդացանցի փոփոխությունը նկատելի կլինի, նոր հաղորդումներ կհայտնվեն եթերում. ավելանալու են գրական, մշակութային, պատմական հաղորդումները, որոնք, Ամիրյանի կարծիքով, շատ կարեւոր են: Իսկ ամենակարեւոր փոփոխությունը, հանրային ռադիոյի տնօրենի բնորոշմամբ, այն է, որ «եթերում հնչող երաժշտության մոտ 90 տոկոսը լինելու է հայերեն լեզվով»:

Դրանով խթանելու են հայկական երաժշտության զարգացումը` ստեղծելով «մի նոր ժամանակաշրջանի երաժշտական պատմություն»:

2008 թվականին հանրային ռադիոն պատրաստ կլինի նաեւ միաժամանակ ե'ւ թվային, ե'ւ անալոգային հեռարձակում իրականացնել:

Սեպտեմբերից նոր հաղորդումներով է ունկնդրին ներկայանալու նաեւ «Ռադիո Երեւան»-ը, որը, ըստ Արմեն Ամիրյանի, հանրային ռադիոյի երկրորդ ծրագիրն է եւ նոր եթերաշրջանում երկրորդ շնչառությունը կստանա. կլինեն մշակութային նոր հաղորդումներ, նոր երգերի շնորհանդեսներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG