Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախապես չհայտարարված այցով այսօր ժամանել է Իրաք: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:

Միացյալ Նահանգների նախագահը վայրէջք է կատարել Բաղդադից արեւմուտք գտնվող Ալ-Ասադ ռազմակայանում:

Ըստ լրատվական գործակալությունների հաղորդագրությունների, Բուշին ուղեկցում են նրա խորհրդականները, այդ թվում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին:

Երկրի նախագահից առանձին Իրաք է մեկնելու նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG