Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերը Բասրայի ռազմակայանից


Մեծ Բրիտանիան ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Իրաքի հարավային Բասրա քաղաքի պալատում տեղակայված ռազմակայանից: Այդ փաստը հաստատել են բրիտանական ռազմական գերատեսչությունում:

Իրաքցի բարձրաստիճան զինվորական Մոհան Հաֆեդ Ֆահադ ալ-Ֆիրայջին հայտնել է, որ բրիտանացի զինվորականները այսօր առավոտյան իրաքյան զորքերին են փոխանցել Բասրայում իրենց նախկին ռազմակայանի վերահսկողությունը. - «Այս պահից սկսած, այս շրջանը համարվում է ռազմական գոտի, եւ ոչ ոք չի կարող մոտենալ դրան` բացի թույլտվություն ունեցողներից»:

Բասրայի ռազմակայանը մինչ այժմ գրեթե ամեն օր գնդակոծվում էր ականանետներից եւ հրթիռանետներից:

Բրիտանացի 550 զինծառայողների դուրսբերումը սկսվել էր կիրակի վաղ առավոտյան: Նրանք միացել են Բասրայի օդանավակայանի մոտ տեղակայված բրիտանական վերջին ռազմակայանի 5-հազարանոց զորակազմին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ որդոն Լոնդոնում հայտարարել է, որ զորքերի դուրսբերումը արտացոլում է անցումը «մարտականից» «դիտարկման» առաքելության: Միաժամանակ, նա ընդգծել է, որ բրիտանացի զինծառայողները պատրաստ են միջամտել, եթե անվտանգության հետ կապված իրավիճակը դա պահանջի:

Բրիտանական պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ծրագրում է Բասրա նահանգի անվտանգության ապահովումը ամբողջությամբ իրաքյան ուժերին փոխանցել մինչեւ աշուն:

Տարվա սկզբից մինչ օրս զոհվել է Իրաքում տեղակայված բրիտանական զորքերի 41, վիրավորվել` շուրջ վեց տասնյակ զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG