Մատչելիության հղումներ

Վարդան Խաչատրյան. «Կենսաթոշակները կբարձրացվեն ներքին ռեսուրսների հաշվին»


Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի պարզաբանմամբ, գալիք հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրացվեն ներքին ռեսուրսների հաշվին:

«Եթե նախորդ տարիներին կային այլ խնդիրներ, եւ ՀՆԱ-ի մեջ հարկերի հավելագրումը` 0,4 տոկոս, գնում էր նաեւ այլ, ասենք, անցյալ տարի ուսուցիչների աշխատավարձ, քաղծառայողի աշխատավարձ, նպաստներ եւ այլն եւ այլն ավելացան, նաեւ ավելացան զգալիորեն առողջապահության, կրթության ծախսերը, ապա այս տարի ամբողջ ավելացումը գնալու է թոշակների բարելավմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում մասնակցում էր մշտական հանձնաժողովներում մեկնարկած` 2006 թվականի պետբյուջեի կատարողականի` որպես օրենքի նախագիծ, քննարկումներին:

«Արդեն աղքատության գծի հավասար կենսաթոշակները մենք վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք մյուս նիստին», - ասաց նախարարը` պարզաբանելով. - «[Կներկայացնենք] փոփոխված տարբերակը այն որոշման, որը դեռ վարչապետը չի ստորագրել... Կստորագրի արդեն ոչ թե մեկ տարվա համար 375, այլ, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա համար 395, որը [կապահովի] մոտ 21 հազար 800-ի կարգի միջին կենսաթոշակ»:

Նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկմանը այսօր ներկա էր վարչապետ Սերժ Սարգսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG