Մատչելիության հղումներ

Ադրբեջան է այցելում Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համերբերգը այսօր մեկնում է Ադրբեջան:

Հնգօրյա այցի շրջանակներում Համերբերգը հանդիպելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարների, մի շարք նախարարությունների պաշտոնյաների եւ խորհրդարանականների, ինչպես նաեւ ադրբեջանցի օմբուդսմենի եւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Թոմաս Համերբերգը գնահատելու է մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, խոսքի ազատության ապահովման, կտտանքների արգելման եւ ներքին տեղահանվածների վիճակի բարելավման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Համերբերգը կայցելի նաեւ Գյանջա եւ Սումգայիթ:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով իր զեկույցը ներկայացնելու է այս տարվա վերջին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG