Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 1-ը սեպտեմբերի)

«Հայկական ժամանակ»֊-ի մեկնաբանը փաստում է. - «Վերջին նախագահական ընտրություններից հետո արցախյան ընդդիմությունը, կարելի է ասել, դե ֆակտո այլեւս գոյություն չունի: Ընդդիմադիր ուժերը Լեռնային Ղարաբաղի ամենակարեւոր պաշտոնի համար ոչ թե սեփական թեկնածու առաջադրեցին, այլ պաշտպանեցին միասնական թեկնածուին, որին արդեն սատարում էին իշխանական ուժերը: Այդ թեկնածուն, բնականաբար, դարձավ նախագահ: Եվ հիմա հարց է ծագում. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը այժմ: Եթե ընդդիմությունը նախագահի ընտրություններում համագործակցել է իշխանական ուժերի հետ, եւ հաղթել է այդ թեկնածուն, ուրեմն ինչի՞ն է այսուհետ «դեմ» լինելու ընդդիմությունը: Այսինքն՝ ղարաբաղյան ընդդիմությունը ինքնաբերաբար ինքնալուծարվել է կամ էլ արդեն այդ ճանապարհին է»:

Նույն թերթը գրում է. - «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հարցն այնպիսի հետաքրքրություն է առաջացրել քաղաքական շրջանակներում, որ որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավորներ, անգամ սկսել են գրազ գալ՝ կառաջադրվի՞ արդյոք Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2008-֊ի նախագահական ընտրությունների ժամանակ, թե՞ ոչ: Խորհրդարանում, օրինակ, որոշ պատգամավորներ գրազ են գալիս «ռեստորանի վրա», Սեւան գնալու, փողի, իսկ պատգամավորներից երկուսը, ինչպես երեկ մեզ հայտնի դարձավ, այնքան վստահ են, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը չի առաջադրվի, որ գրազ են եկել իրենց պատգամավորական մանդատի վրա: Այնպես որ, հաշվի առնելով այս ամենը, բուքմեյքերական գրասենյակները կարող են լուրջ խաղադրույքներ անել Տեր֊-Պետրոսյանի առաջադրվել-֊չառաջադրվելու վրա»:

Իսկ Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-֊ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի հնարավորությունը արժանի է քննարկման։ Ինչպես Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս ստիպված է եղել հեռանալու քաղաքականությունից հասարակական տրամադրությունների, իրենց համար ոչ նպաստավոր զարգացումների արդյունքում։ Ինչպես Կարեն Դեմիրճյանը չցանկացավ, կանխատեսելի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս չի ցանկանում իր քաղաքական կենսագրությունը ավարտել մինորային, անկումային, պարտվողական էպիլոգով։ Դեմիրճյանը եւս բոլորին ասում էր, թե իր քաղաքական ուղին ավարտվել է, եւ ինքը երբեք այլեւս քաղաքական որեւէ դերակատարում չի ստանձնելու։ Բայց ես համոզված էի, որ այդ տրամաչափի քաղաքական գործիչը, որը երկար տարիներ Հայաստանի ղեկավարն է եղել, չէր կարող համակերպվել պարտված հեռանալու մտքին եւ անպայման փորձելու է վերադառնալ մեծ քաղաքականություն ու նոր պայմաններում ասել իր վերջին խոսքը։ Այս նախադրյալները այնքան ծանրակշիռ են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարող մնալ քաղաքական ընդհատակում»։

«168 ժամ»-֊ը գրում է. - «Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը մի անձեռնմխելի կառույց է, կամ, ինչպես նշեց Հայաստանի բանկիրներից մեկը, այն պետություն է պետության մեջ, որտեղ գործում են պետությանը բնորոշ բոլոր կառույցները: Այդ բանկիրը, բնականաբար, չուզեց նշել իր անունը, քանի որ արդեն նման բանի համար մի անգամ «պատժվել է» Կենտրոնական բանկի ղեկավարի կողմից: 11 տարի Կենտրոնական բանկի նախագահ լինելով, Տիգրան Սարգսյանը ստեղծել է իր կայսրությունը. ամենազոր, վտանգավոր, կանխատեսելի եւ շատ անկանխատեսելի է այդ կայսրությունը: Սահմանադրությամբ Կենտրոնական բանկի գործառույթը գների կայունացումն է: Սակայն վերջին տարիներին Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը դրամի կայունացումն է: Թե ինչպես է կայունացնում գները Հայաստանում Կենտրոնական բանկը, համենայնդեպս, որեւէ մեկը չկարողացավ բացատրել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG