Մատչելիության հղումներ

Բրյուսելում սկսվում է Եվրամիության Նոր հարեւանության համաժողովը


Այսօր Բրյուսելում սկսվում է Եվրամիության Նոր հարեւանության առաջին համաժողովը, որին կմասնակցեն «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկված բոլոր 16 երկրների պաշտոնյաները, այդ թվում` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը:

«Աշխատելով միասին՝ հզորացնենք Նոր հարեւանության քաղաքականությունը» նշանաբանի ներքո անցկացվող համաժողովը բացելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության ներկայիս նախագահող երկրի՝ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիշ Ամադուն եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների ու ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

0րակարգում ընդգրկված են առեւտրի ազատականացման, կլիմայի փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերները:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում տնտեսական եւ այլ կարգի օգնության ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ եվրո: Այդ օգնությունը տրամադրելու դիմաց Եվրամիությունը հարեւան երկրներից ակնկալում է բարեփոխումների իրականացում, ինչը կնպաստի Եվրամիության եւ հարեւանների համագործակցության զարգացմանը: Եվրամիությունը Նոր հարեւանության ծրագրում ընդգրկված 16 երկրներին ընձեռում է առավել ազատ վիզային ռեժիմ եւ առեւտրի հնարավորություն:

Անցած շաբաթավերջին Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ սեպտեմբերի 4-ին Բրյուսելում նախատեսված է Վարդան 0սկանյանի եւ ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերի հանդիպումը:

Բրյուսելում Նոր հարեւանության համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին տեղեկություններ այս պահին չկան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG