Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահը դեռ չի հասունացել, կարծիք է հայտնել այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Արմինիեն ռիփորթեր» շաբաթաթերի խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը` արտգործնախարարության խոսնակն ասել է. - «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը մշտապես եղել է եւ շարունակում է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցում: Այն պետք է լինի այնպիսի պահի, որը կունենա առավելագույն արդյունավետություն եւ կնպաստի հարցի վերջնական հանգուցալուծմանը: Այդ պահը դեռեւս չի եկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG