Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցիների մեծ մասը գտնում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում


Հայաստանցիների մեծ մասը՝ 54 տոկոսը համոզված է, որ հանրապետությունը սխալ ուղղությամբ է ընթանում: Այդպիսին են «Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի` հուլիսին անցկացրած հարցման արդյունքները:

Միեւնույն ժամանակ, հայաստանցիների 38 տոկոսը գտնում է, որ երկիրը ճիշտ ուղու վրա է:

Հարցված հայաստանցիների 23 տոկոսը խոստովանել է, որ իր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է, մինչդեռ 27 տոկոսը՝ մեկ քառորդից ավելին պնդում է, որ ֆինանսական վիճակը վատթարացել է: Բնակչության ուղիղ կեսը փաստում է, որ ընտանիքի վիճակը ոչ լավացել է, ոչ էլ վատացել:

Հայաստանցիների մեծ մասը՝ 56 տոկոսը, բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ժողովրդավարությունը երկրում զարգացո՞ւմ է ապրում: Հակառակ կարծիքի է հարցվածների 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG