Մատչելիության հղումներ

Արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է ընդամենը 1,3 տոկոս


Արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում կազմել է ընդամենը 1,3 տոկոս: Այդ մասին ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ գործակալությանն այսօր հայտնել են ԱՊՀ-֊ի Միջպետական վիճակագրական կոմիտեում:

Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Մոլդովան՝ 0,5 տոկոս:

Իսկ ԱՊՀ-֊ի առաջատարն Ադրբեջանն է, որտեղ արդյունաբերական արտադրության ծավալն աճել է գրեթե 35 տոկոսով:

Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 11,2 տոկոս, երրորդում Տաջիկստանը՝ 8,6 տոկոս:

Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,7 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG