Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայաստանցի իր պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումը Սոչիում, որի ընթացքում մենք արդյունավետորեն քննարկեցինք մեր երկրների բազմաբնույթ համագործակցության հրատապ հարցերը»:

«Կցանկանայի նշել ռուս֊ - հայկական հարաբերությունների դինամիկ զարգացման գործում ձեր անձնական ներդրումը, որը մեծապես նպաստել է դրանց դուրսբերմանը ռազմավարական գործակցության եւ դաշնակցության ներկա մակարդակին: Մաղթում եմ ձեզ, հարգարժան Ռոբերտ Սեդրակի, քաջ առողջություն, ստեղծագործական էներգիա, հետագա հաջողություններ բոլոր գործերում եւ ձեռնարկումներում՝ հանուն Հայաստանի»,֊ - նշել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG