Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հաջորդ ամիս կայցելի Ռուսաստան


Սեպտեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

Հայաստանի կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այցի առիթով նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մանրամասները կհրապարակվեն այցին նախորդող շրջանում:

Առաջիկա այցի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG