Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության մասին որոշումը կընդունվի պատշաճ ժամանակին»


«Կգա ժամանակը, եւ մենք կոնկրետ որոշում կընդունենք Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության առնչությամբ», - երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի առանձին հասարակական կազմակերպություններ հանդես են գալիս Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններով:

Պաշտպանության նախարարի խոսքերով, այդ կապակցությամբ դիրքորոշումը կհայտարարվի «պատշաճ ժամանակին»:

Աբիեւը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը պատրաստ է եւ շուտով կընդունվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG