Մատչելիության հղումներ

Խղճի խայթ` կողոպտիչի մո՞տ


Նոր Զելանդիայում՝ Քուինզթաուն ավանում տեղի է ունեցել արտառոց դեպք. կողոպտիչը մեկ օրում երկու անգամ ներխուժել է նույն բնակարանը:

DPA գործակալության վկայությամբ, առաջին անգամ գողը ջարդել է Գրեհեմ եւ Շիրլի Գլաս ամուսինների բնակարանի պատուհանի ապակին, ներս է մտել եւ գողացել համակարգիչը, տեսախցիկը, դրամապանակը, որում եղել է նաեւ բանկային քարտը:

Որոշ ժամանակ անց նա վերադարձել է նույն բնակարան, վերադարձրել է գողացված իրերը, ինչպես նաեւ բանկային քարտով խանութում գնած բասկետբոլի գնդակն ու մի զույգ ձեռնոց: Կողոպտիչը սեղանին թողել է գրություն, որով ներողություն է խնդրել իր արարքի համար:

«Կյանքումս երբեւէ այսչափ ճշմարիտ տողեր չեմ գրել, երանի երբեք չանեի այն, ինչ արեցի ձեր եւ ձեր ընտանիքի նկատմամբ: Հավատացեք, ամենայն անկեղծությամբ հայցում եմ ձեր ներողամտությունը», - գրել է անհայտ գողը` նույնիսկ խոստանալով հետագայում փոքր գումար դնել Գլասների փոստարկղը՝ կոտրած պատուհանը փոխելու համար:

Ոստիկանները հուսով են, որ կբռնեն գողին. գողացված քարտով առեւտուր անելով խանութում` նա կեղծել է Գլասների ստորագրությունը: Խանութի աշխատողները ոստիկանների խնդրանքով նկարագրել են գողի արտաքինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG